Միջազգային

ՌԴ և Հունգարիայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք հարցեր

Հուլիսի 2-ին հունգարական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հունգարիայի արտաքին տնտեսական կապերի և արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ 

Կողմերը բարձր են գնահատել ռուս-հունգարական քաղաքական երկխոսության մակարդակը։ Ընդգծվել է, որ երկկողմ համագործակցությունը, չնայած միջազգային չափազանց ծանր իրավիճակին, շարունակում է զարգանալ առողջ պրագմատիզմի և փոխշահավետության ոգով։

Ըստ հաղորդագրության՝ տեղի է ունեցել մտքերի փոխանակում միջազգային օրակարգի արդի հարցերի շուրջ։ Ուկրաինական ճգնաժամի քննարկման ժամանակ երկու նախարարներն էլ նշել են, որ Կիևը պետք է անվերապահորեն ապահովի երկրում ապրող բոլոր ազգային փոքրամասնությունների իրավունքները։