Միջազգային

Ուկրաինայի ՊՆ նախարարը մեկնել է Վաշինգտոն

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը կայցելի Վաշինգտոն և կհանդիպի ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինի հետ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Սաբրինա Սինգհը։

Հուլիսի 1-ին կայացած ճեպազրույցի ժամանակ մամուլի քարտուղարը հայտնել է, որ Օմերովը հաջորդ օրը կժամանի Պենտագոն և կհանդիպի ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ:

«Նախարար Օսթինը և նախարար Ումերովը կքննարկեն երկկողմ համագործակցությունն անվտանգության ոլորտում, տարածաշրջանային անվտանգության հարցերը և ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև պաշտպանական գործընկերությունն ամրապնդելու ուղիները», - ասել է Սաբրինա Սինգհը: Մինչ այդ Ռուստեմ Ումերովը Պենտագոնի ղեկավարի հետ հանդիպել էր Բրյուսելում՝ Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի «Ռամշտայն» ֆորմատի նիստի ժամանակ: