Միջազգային

«Մենք մեր անհանգստությունը արտահայտել ենք, և դուք կտեսնեք այն». Բլինքենը՝ Վրաստանին

«Մենք և շատ այլ երկրներ ոչ միայն մտահոգություն ենք հայտնել օրենքի ընդունման կապակցությամբ, այլ նաև միջոցներ ենք ձեռնարկել այդ մտահոգությունն արտահայտելու համար, կարծում եմ՝ դուք ավելին կտեսնեք», — հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ անդրադառնալով Վրաստանում ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին:

Բլինքենը Բրուքինգսի ինստիտուտում մասնակցել է ԱՄՆ արտաքին քաղաքականության քննարկմանը: Քննարկման ընթացքում ԱՄՆ պետքարտուղարին հարցեր են ուղղվել Վրաստանի, մասնավորապես, առաջիկա խորհրդարանական ընտրությունների, արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրենքի և ընդհանրապես Հարավային Կովկասի մասին: Բլինքենին հարցրել են, թե որն է ԱՄՆ տեսակետը տարածաշրջանում գլոբալ ուժերի շահերի վերաբերյալ: