Միջազգային

Ուկրաինան 6000 արևային վահանակ է ստացել

Ուկրաինայի էներգետիկայի, առողջապահության նախարարությունների և Եվրահանձնաժողովի «Հույսի ճառագայթ» համատեղ նախագծի շրջանակներում Enel S.p.A.-ի արտադրած արևային մարտկոցների մի քանի խմբաքանակ ժամանել է Ուկրաինա։

Խոսքը շուրջ 2 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 5876 արևային մարտկոցների մասին է։ Դրանք բոլորը կնախատեսվեն ուկրաինական հիվանդանոցների կարիքները հոգալու համար։ Մամուլի ծառայությունը նաև նշել է, որ էլեկտրաէներգիայի սարքավորումները կուղղվեն Ժիտոմիրի, Վոլինի, Խմելնիցկիի, Կիևի և Օդեսայի շրջանների առողջապահական հաստատություններ։