Միջազգային

«Արժանի ճանապարհ ենք անցել Ռուսաստանի հետ». Ռուսաստանում ՀՀ դեսպան

Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների ազգային համայնքները երկու երկրների դաշնակցային հարաբերությունների հիմքն են՝ հանդես գալով որպես կապող օղակ. Բելգորոդում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս կարծիքն է հայտնել ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը։ Հարությունյանը նշել է, որ ռուս և հայ ժողովուրդների պատմությունը «դարերի խորքն է գնում»։ 

«Մենք անցել ենք միասնական պատմության միջով, որպես մեկ պետության մաս՝ սկզբում Ռուսական կայսրության, հետո՝ ՍՍՀՄ-ի, և այսօր մենք ապրում ենք շատ դժվար ժամանակներ, երբ աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում ամբողջ աշխարհում, և դրանք անդրադառնում են թե՛ Ռուսաստանին, թե՛ Հայաստանին։ Սակայն մենք ժամանակակից պատմությանն արժանի ճանապարհ ենք անցել Ռուսաստանի հետ»,- ասել է նա։