Միջազգային

Իսրայելը Լիբանանում հարվածել է Հզբոլլահի դիրքերին

Իսրայելը Լիբանանում հարվածել է Հզբոլլահի դիրքերին

Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանի հարավում հարվածներ են հասցրել Լիբանանի շիական «Հեզբոլլահ» շարժման ռազմական օբյեկտներին։ Այդ մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

«Գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» ահաբեկիչների օբյեկտներին, այդ թվում՝  Քֆարկելա շրջանում ռազմական շենքերին և Հուլա, Էլ-Բիյադի և Ռաբ ալ-Թալաթին շրջաններում ահաբեկիչների թիրախներին», - ասված է հայտարարության մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական