Միջազգային

Գազայի հատվածի հիվանդանոցները կդադարեցնեն աշխատանքը վառելիքի բացակայության պատճառով

Գազայի հատվածում հիվանդանոցների, բժշկական կենտրոնների և թթվածնի կայանների փակումը կարող է տեղի ունենալ առաջիկա 48 ժամում գեներատորների համար վառելիքի բացակայության պատճառով,  հայտնել է Գազայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Պաղեստինի առողջապահության նախարարությունը դիմել է ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին՝ խնդրելով ազդել վառելիքի և էլեկտրական գեներատորների մատակարարման հետ կապված իրավիճակի վրա։