Միջազգային

Աթենքի մերձակայքում անտառային հրդեհներ են բռնկվել

Այաօր անտառային հրդեհներ են բռնկվել Հունաստանի մայրաքաղաքի մերձակայքում։

Հույն հրշեջները պայքարում են Աթենքի մերձակայքում գտնվող Պարնիտա լեռան վրա անտառային հրդեհի դեմ, որին մասնակցում են չորս ինքնաթիռ և ութ ուղղաթիռ,  ասել է Հունաստանի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Վասիլիոս Վատրակոյանիսը:

«Պարնիտայի Կացիմիդի շրջանում անտառային հրդեհի մասին հաղորդագրություն օպերատիվ կենտրոնը ստացել է ժամը 14:50-ին: Թեսալիայից, Էպիրից և Կենտրոնական Մակեդոնիայից ժամանած մեքենաներն ունեն 12 օդային հրդեհաշիջման սարքավորումներ՝ չորս ինքնաթիռ և ութ ուղղաթիռ»,- ասել է նա։

Հրդեհի տարածքում քամու արագությունը հասնում է ժամում 50 կիլոմետրի։