Միջազգային

Բայդենը հայտարարել է, որ վստահորեն իրականացնում է իր աշխատանքը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ վստահորեն իրականացնում է իր աշխատանքը, հայտնում է РИА Новости-ն:

Նա ընդգծել է, որ նախագահական հերթական ժամկետի համար չէր առաջադրվի, եթե ամբողջ հոգով ու սրտով չհավատար, որ կարող է անել իր գործը։

Բայդենի խոսքով՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը իսկական սպառնալիք է երկրի համար։

Մինչ այս հայտնի էր դարձել, որ Դեմոկրատական ​​կուսակցության դոնորները բանավեճում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթից հետո եկել էին այն եզրակացության, որ անհրաժեշտ է փոխարինել թեկնածուին։

Նշվում է, որ վերջին բանավեճից հետո ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն վերադառնալու ֆավորիտ է։