Միջազգային

Գազայում 625 հազար երեխա զրկված է կրթության հնարավորությունից

2023 թվականի հոկտեմբերին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման նոր փուլի մեկնարկից Գազայի հատվածի շուրջ 625 հազար պաղեստինցի երեխա ավելի քան 8 ամիս զրկված է դպրոց հաճախելու հնարավորությունից։ 

Այդ մասին հայտնել է պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալությունը։