Միջազգային

«ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հնարավորություն է տեսնում». О’ Բրայեն

Մենք արդյունավետ համագործակցություն ունենք Ադրբեջանի հետ տարբեր ոլորտներում․ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է այցով Ադրբեջանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ' Բրայենը։  Ըստ նրա՝ Բաքվում կայացած հանդիպումների ժամանակ քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, համագործակցությունը, ինչպես անդրադարձ է նաև կատարվել վերջին տարիների իրավիճակին:

Օ՛ Բրայենը խոսել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին: Ամերիկացի դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հնարավորություն է տեսնում: Նա հավելել է, որ «ԱՄՆ-ն միշտ ուրախ է Վաշինգտոնում Բաքվի և Երևանի միջև բանակցությունների անցկացման համար: Այնուամենայնիվ, կան բազմաթիվ հաղորդակցության ուղիներ և երկու կողմերն էլ պահպանում են շատ արդյունավետ ուղիղ կապ: Այսպիսով, ես ուզում եմ ընդգծել, որ նրանցից յուրաքանչյուրը դա անում է իր քաղաքացիների համար: Եվ անկախ նրանից, թե ինչպես կարող ենք օգնել, մենք մասնակցում ենք այս գործընթացին որպես ընկեր՝ ձգտելով խաղաղություն հաստատել տարածաշրջանում»։ 

«Հակամարտության կարգավորումը արդյունավետ կլինի ամբողջ տարածաշրջանի համար, կունենա նաև տնտեսական օգուտ», - հավելել է Օ’ Բրայենը: