Բաքվում, լրագրողների հետ ճեպազրույցում, ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ' Բրայենը մեկնաբանել է ՀՀ զենք գնելու Ադրբեջանի մեղադրանքներն ու հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությունը։
«Լսել ենք, որ Հայաստանը սպառազինություն է գնում Ֆրանսիայից։ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն էլ է աշխատում այս ուղղությամբ։ Սա ցուցիչ է, որ փոխվստահության խնդիր կա, ինչը հասկանալի է, քանի որ 30-ամյա հակամարտություն է եղել», - նշել է Օ’ Բրայենը։