Բաքվում, լրագրողների հետ ճեպազրույցում, ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ' Բրայենը խոսել է ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններից, տարածաշրջանի հաղորդակցության ուղերից ու հնարավոր հեռանկարներից․
«Մենք արդեն դա անում ենք արդյունավետ (Բաքու-Վաշինգտոն համագործակցությունը), բայց հույս ունենք ավելին անել, երբ առաջ ենք շարժվում՝ ապահովելով անվտանգություն և խաղաղություն, վերացնելով սպառնալիքները, որոնք գալիս են տարածաշրջանից անդին, և, ընդհանուր առմամբ, վստահություն ստեղծելով տարածաշրջանի ներսում: Ես կարծում եմ, որ ինչպես Վրաստանի, այնպես էլ Հայաստանի տարածքով երթուղիներով միջին միջանցքի վրա աշխատելը կարևոր քայլ կլինի», - նշել է Օ’ Բրայենը։