Միջազգային

Բայրամովը բարձրացրել է ՀՀ սահմանադրության փոփոխության հարցը

Բաքվում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ' Բրայենը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Հանդիպմանը Բայրամովը հայտարարել է Օ’ Բրայենին, որ Հայաստանի սահմանադրության փոխոփոխությունը կարևոր է Ադրբեջանի համար։ Բայրամովը նաև մեղադրել է Հայաստանի ռազմականացման քաղաքականությունը և նշել, որ դա չի ծառայում տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը։