Անկարան իր ռազմավարական նպատակն է համարում Եվրամիության լիիրավ անդամակցությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Էստոնիայի նախագահ Ալան Կարիսի հետ Անկարայում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ տման տեսակետից ԵՄ մոտեցումը Թուրքիայի հետ հարաբերություններին կբավարարի երկու կողմերի շահերը։
Խոսելով Գազայի հատվածում տիրող իրավիճակի մասին՝ Թուրքիայի ղեկավարը զգուշացրել է, որ Գազայի հատվածում Իսրայելի ջարդերն սպառնում են ոչ միայն տարածաշրջանային կայունությանը, այլև ողջ աշխարհի անվտանգությանը։ Էրդողանը կոչ է արել միջազգային հանրությանը գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը այս խնդրի լուծման համար։
Երկրի ղեկավարն անդրադարձել է նաեւ ռուս-ուկրաինական պատերազմին։ Նա նշել է, որ Ուկրաինայում հակամարտության ավարտը և բոլոր կողմերի համար արդար կարգավորումը հնարավոր է դիվանագիտական ճանապարհով։ Նա նշել է, որ Ռուսաստանին բացառող նախաձեռնություններն արդյունք չեն տա։