ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լատվիա այցի ընթացքում խոսել է Հայաստան-ԵՄ և Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից․
«Մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործողությունները նույնն է, ինչ Ուկրաինայում, ուղղակի գործող ուժերը այլ են։ Մեզ աջակցություն է պետք հարատև խաղաղության հաստատման համար։ Մեր հարևանների հանդեպ տարածքային պահանջներ չունենք։ Այն ամենն, ինչ մեզ անհրաժեշտ է՝ Ադրբեջանի կառավարության ցանկությունն է՝ խաղաղություն հաստատել։ Եվ դրանում մեզ անհրաժեշտ է և՛ Լատվիայի, և՛ ԵՄ մյուս գործընկերների աջակցությունը, և այդ հարցում կիսում ենք ԵՄ արժեքները։ Այդ պատճառով մեզ աջակցություն է անհրաժեշտ՝ դառնալու ԵՄ ընտանիքի լիիրավ անդամ», -ասել է Սիմոնյանը։
Մեկնաբանելով ՌԴ դիրքորոշումը՝ Սիմոնյանն ասել է. «ՌԴ խանդի վերաբերյալ․ պետք էր լինել ազնիվ գործընկեր, պաշտպանել դաշնակիցներին, ազնիվ լինել գործընկերների հետ։ Մեր հասարակությունը որոշում ունի՝ լինել ԵՄ անդամ։ Կարծում եմ՝ երբևէ, մոտ ապագայում մենք կունենանք ԵՄ անդամակցելու հանրաքվե, և կարծում եմ, որ մեր ժողովուրդը «ԱՅՈ» կասի այդ հանրաքվեին»։