Միջազգային

Բայրամովն այսօր այցելելու է Թբիլիսի՝ բանակցությունների

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հունիսի 27-ին պաշտոնական այցով կժամանի Թբիլիսի։

Նախատեսվում են հանդիպումներ վարչապետ Իրակլի Կոբախիձեի, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի և Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ։ Այցը նվիրված է երկկողմ և տարածաշրջանային համագործակցության զարգացմանը․ հաղորդում է ԱԳՆ-ն։