Միջազգային

ԵՄ-ն և Ուկրաինան անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր են ստորագրել

Եվրամիությունն ու Ուկրաինան Կիևի համար անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր են կնքել։

Փաստաթուղթը ուկրաինական կողմից ստորագրել է նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը դրա համար ժամանել է Բրյուսել։ Եվրոպական կողմից ստորագրել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը։