Միջազգային

«Հայաստանի ղեկավարությանը խորհուրդ եմ տալիս հրաժարվել ռևանշիզմից ու չկրկնել սխալները». Հաջիև

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը մեկնաբանել է Ադրեբեջան-Հայաստան հարաբերությունները և մեղադրանքներ հնչեցրել ՀՀ ղեկավարության հասցեին․

«Ռևանշիզմի երազանքները դեռ մնում են Հայաստանի քաղաքական-ռազմական ղեկավարության մտածողության մեջ։ Հայաստանի քաղաքական-ռազմական ղեկավարության մարդկանց խորհուրդ ենք տալիս ամբողջությամբ հրաժարվել ռևիզիոնիզմի և ռևանշիզմի պատրանքներից և վերջ դնել ռազմականացման քաղաքականությանը՝ պատմական սխալները չկրկնելու համար», - ասել է Հաջիևը։