Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հունիսի 27-ին պաշտոնական այցով կժամանի Թբիլիսի և կքննարկի տարածաշրջանային համագործակցության հարցեր։ Այդ մասին հայտնում է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Սպասվում է, որ Բայրամովը Թբիլիսիում բանակցություններ կվարի իր վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։