Վիետնամից սուրճի արտահանումն այս տարվա առաջին կիսամյակում դրամական արտահայտությամբ աճել է գրեթե 38%-ով՝ հասնելով 3,3 մլրդ դոլարի։ Այդ մասին հայտնում է ՌԴ գլխավոր մաքսային վարչությունը։
Վիետնամական սուրճի խոշորագույն ներկրողը Գերմանիան է, որը տարեսկզբից ներմուծել է ավելի քան 104,3 հազար տոննա սուրճ, որի արժեքը գերազանցում է 350 մլն դոլարը։ Բացի Գերմանիայից, Իտալիայի, Ճապոնիայի և Իսպանիայի հետ վիետնամական սուրճի ներկրող է նաև Ռուսաստանը, որին սուրճի մատակարարումները կազմել են 80,6 հազար տոննա՝ ավելի քան 254 մլն դոլար արժողությամբ։