Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը շնորհավորել է Ադրբեջանի զինված ուժերին՝ բանակի օրվա կապակցությամբ։
«Մենք կշարունակենք լինել մեկ բռունցք և մեկ սիրտ Ադրբեջանի զինված ուժերի հետ: Շնորհավորում ենք Ադրբեջանին՝ զինված ուժերի ստեղծման 106-րդ տարեդարձի կապակցությամբ, որը հերոսաբար և անձնուրաց ծառայում է հանուն մեր ադրբեջանցի եղբայրների խաղաղության և անվտանգության», - ասված է հաղորդագրության մեջ։