Միջազգային

«Ուրախ ենք Հայաստանի՝ Պաղեստինը ճանաչելու որոշման համար. Էրդողան

Թուրքիան գոհ է Պաղեստինի պետության անկախությունը ճանաչելու՝ Հայաստանի որոշումից․ այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է իշխող կուսակցության խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ։

«Մենք ուրախ ենք վարչապետ պրն․ Փաշինյանի գլխավորությամբ Պաղեստինի պետությունը ճանաչելու՝ Հայաստանի որոշմամբ»,- ընդգծել է նախագահը։