Միջազգային

Իրանի հոգևոր առաջնորդը կոչ է արել ակտիվ մասնակցել ընտրություններին

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Ղադիր Հումի տոնի կապակցությամբ դիմել է ժողովրդին և կոչ արել ակտիվորեն մասնակցել նախագահական ընտրությունների քվեարկությանը։ Ելույթը հեռարձակել է SNN հեռուստաալիքը։

Նրա խոսքով, ընտրություններին բնակչության ակտիվ մասնակցությունը «թշնամուն հաղթելու ուղիներից մեկն է»։ Առաջիկա ընտրությունները, ինչպես նշել է գերագույն առաջնորդը, կլինեն «փորձություն իրանցիների համար», և ժողովուրդը պետք է բարձր մասնակցություն ցուցաբերի՝ «լռեցնելու բոլոր թերահավատներին»։

Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 28-ին։ Նախագահական մրցարշավին մասնակցելու համար փաստաթղթեր ներկայացրած 80 անձանցից սահմանադրության պահապանների խորհուրդն ընտրել է ընդամենը 6 թեկնածուի։