Միջազգային

ԵՄ-ն մեկնարկել է Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները

Եվրամիությունը պաշտոնապես սկսել է Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները։ Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ 

«Առաջիկա ճանապարհը կլինի դժվար, բայց լի հնարավորություններով։ Մաղթում եմ ձեզ բանակցությունների հաջող մեկնարկ», - նշել է Լեյենը։