Ջուլիան Ասանժը ազատ է արձակվել Միացյալ թագավորության բանտից և մեկնել իր հայրենի Ավստրալիա. այդ մասին հայտնել է Wikileaks-ի էջը X սոցիալական ցանցում։
«Ջուլիան Ասանժն ազատության մեջ է»,- ասվում է հայտարարության մեջ։
Նախօրեին Լոնդոնի դատարանը որոշում է կայացրել Ասանժին գրավի դիմաց ազատ արձակել Բելմարշ բանտից, որտեղ նա 1901 օր է անցկացրել՝ փորձելով պայքարել ԱՄՆ արտահանձնման դեմ: