Միջազգային

Նոր մանրամասներ Դաղստանում տեղի ունեցած հարձակումից

Դաղստանում տեղի ունեցած հարձակման զոհ է դարձել 17 անձ՝ 15 իրավապահ, և քաղաքացիական երկու անձ, այդ թվում հայր Նիկոլայը, որն ավելի քան 40 տարի ծառայել է Դերբենդի տաճարում։ 

Հիշեցնենք՝ երեկ Դերբենտում և Մախաչկալայում անհայտ անձինք հարձակվել են ուղղափառ եկեղեցիների, սինագոգների և ճանապարհային ոստիկանության պահակակետի վրա։

Վեց գրոհայիններ ոչնչացվել են, գիշերվա կեսին օպերատիվ-մարտական միջոցառումների ակտիվ փուլն ավարտվել է, իշխանությունները հայտարարում են իրավիճակի վերահսկողության մասին։

Սերգոկալինսկի շրջանի ղեկավար Մագոմեդ Օմարովը ձերբակալվել է ահաբեկչությանը իր որդիների մասնակցության կապակցությամբ։