Միջազգային

ԵՄ պատժամիջոցների տակ է հայտնվել Արամ Գաբրելյանովը

Եվրամիությունն իր պատժամիջոցների սև ցուցակում է ներառել ռուսական «Life» նախագծի ստեղծող և «News Media» հրատարակչության գլխավոր տնօրեն Արամ Գաբրելյանովին։ Այդ մասին ասված է ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակված հրամանագրում։

Փաստաթղթում ասվում է, որ Գաբրելյանովը լրատվամիջոցների խմբի օգնությամբ տարածել է ագրեսիվ քարոզչություն, կեղծ լուրեր և ապատեղեկատվություն․ «Գաբրելյանովը աջակցում և իրականացնում է գործողություններ, որոնք խարխլում և սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը»,- ասվում է տեքստում։