Ադրբեջանի տարածքում երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի կառավարությունը։
Որոշմամբ՝ Ադրբեջանում կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումը և դրա հնարավոր հետևանքները կանխելու նպատակով Ադրբեջանի տարածքում հատուկ կարանտինային ռեժիմը երկարացվել է մինչև 2024թ. հոկտեմբերի 1-ը։ Նախկինում հատուկ կարանտինային ռեժիմը երկարացվել էր մինչև հուլիսի 1–ը։ Հիշեցնենք, որ կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով փակ են պահվում Ադրբեջանի ցամաքային սահմանները։