Կենտրոնական Ամերիկայում փոթորիկների և հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ, հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները:
Սալվադորի իշխանությունները հայտարարել են 19 մարդու մահվան մասին, այդ թվում՝ 6 երեխայի։
Գվատեմալայի իշխանությունները ուրբաթ օրը հաղորդել են 10 զոհի մասին, մոտ 11,000 մարդ տարհանվել է, մոտ 380-ը դեռ գտնվում է ժամանակավոր կացարաններում, և 300 մարդ լուրջ վնասվածքներ է ստացել: Հոնդուրասը հաղորդել է մեկ մահվան և ավելի քան 1200 մարդու տարհանման մասին: