Միջազգային

Նեթանյահու. «Կարևոր է վերականգնել Իսրայելին ամերիկյան զենքի մատակարարումների նախկին ծավալը»

Չորս ամիս առաջ դրա կրճատումից հետո Իսրայելին ամերիկյան զենքի նախկին ծավալը վերականգնելու հարցը պետք է «լուծվի մոտ ապագայում», այս հայտարարությունն արել է Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Մոտ չորս ամիս առաջ ԱՄՆ-ից Իսրայել եկող զենքի կրճատում եղավ, մենք խնդրեցինք մեր ամերիկացի ընկերներին արագացնել մատակարարումները, դա արեցինք նորից ու նորից, ամենաբարձր մակարդակով, բոլոր մակարդակներում, ստացանք տարբեր բացատրություններ: Մի բանի չհասանք՝ ընդհանուր առմամբ իրավիճակը չի փոխվել, հուսով եմ և հավատում եմ, որ մոտ ապագայում այս հարցը կլուծվի»,- ասել է Նեթանյահուն։