Կամչատկայի ափերի մոտ 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղից։
«Երկրաշարժը տեղի է ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Կամչատկայի արևելյան ափին, Պետրոպավլովսկ-Կամչատսկից 46 կիլոմետր հեռավորության վրա, ըստ օպերատիվ տվյալների՝ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը եղել է 5,3 մագնիտուդ», - հայտնում են փորձագետները:
Մնացած տվյալները ճշտվում են։