Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 37,5 հազարը, ասվում է Պաղեստինի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։
«Անցյալ տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 37551-ի, վիրավորներինը՝ 85911-ի, վերջին 24 ժամվա ընթացքում օկուպացիոն ուժերի գործողությունների հետևանքով զոհվել է 101, վիրավորվել՝ 169 մարդ», – նշվում է հաղորդագրությունում։