Պուտինը ծաղիկներ է դրել Ալեքսանդրովյան այգում Անհայտ զինվորի հուշարձանին՝ ի հիշատակ Հայրենական պատերազմում զոհված զինվորների:
Արարողությանը ներկա են եղել մարտական վետերաններ, զինծառայողներ, ռազմական բուհերի շրջանավարտներ։ Անմար կրակի մոտ ծաղիկներ է դրել նաև պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։
Մոսկվայի ժամանակով 12։15– ին ամբողջ երկրում լռության րոպե է հայտարարվել։ Հենց այդ րոպեներին էին 1941-ին Խորհրդային քաղաքացիները ռադիոյով լսել նացիստական Գերմանիայի հարձակման մասին հաղորդագրությունը:
Այդ մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։