Միջազգային

Թուրքիայում անտառային հրդեհների զոհ է դարձել 5 մարդ

Թուրքիայում անտառային հրդեհների զոհ է դարձել 5 մարդ. այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Տուժել է ավելի քան 40 մարդ, հրդեհներ են բռնկվել երկրի միանգամից մի քանի նահանգներում։ Մի քանի բնակավայրերում տարհանում է հայտարարվել: