Միջազգային

Պաղեստինը ողջունել է Հայաստանի որոշումը

Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը։

Կոմիտեի քարտուղար Հուսեյն աշ-Շեյխը X-ի իր միկրոբլոգում գրել է. «Մենք ողջունում ենք բարեկամ Հայաստանի կողմից, միջազգային իրավունքին համապատասխան, Պաղեստինի պետության ճանաչումը։ Սա իրավունքի, արդարության, լեգիտիմության հաղթանակն է, ազատագրման և անկախության համար պաղեստինյան ժողովրդի պայքարի հաղթանակն է։ Շնորհակալություն, բարեկամ Հայաստան»։

Հիշեցնենք՝ այսօր ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ ճանաչում է Պաղեստինի պետությունը։