Միջազգային

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դիմում չի եղել. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններին․

«ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ընթացակարգին առնչվող հարցեր չեն քննարկվել, որովհետև համապատասխան դիմում չի եղել»,-  հայտնել է Սերգեյ Լավրովը:

Հիշեցնենք, որ Ալմաթիում ընթանում է ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդաժողովը։ Հայաստանը, սակայն, չի մասնակցում այդ միջոցառմանը։