Միջազգային

Հյուսիսային Կորեայի հետ ՌԴ համաձայնագիրը պետք է անհանգստացնի Չինաստանին

ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հյուսիսային Կորեա այցը․

«Հյուսիսային Կորեայի հետ Պուտինի համաձայնագիրը պետք է անհանգստացնի Չինաստանին»,- ասել է նա՝ հավելելով,- «Մենք հավատում ենք, որ Չինաստանը կիսում է այս մտահոգությունը, քանի որ այս համաձայնագիրը, կարծես, ուղղակիորեն հակասում է նախագահ Պուտինի և Սի Ցզինպինի կողմից Պեկինում ընդամենը մեկ ամիս առաջ արված հայտարարությանը, որում երկու երկրները կոչ էին անում Կորեական թերակղզում իրավիճակի խաղաղ և դիվանագիտական կարգավորում»:

Նա նշել է, որ Հյուսիսային Կորեայի հետ համաձայնագիրը Ռուսաստանի հուսահատության նշան է. «Նրանք հրթիռների համար դիմում են Հյուսիսային Կորեային, նրանք դեռ անօդաչու սարքեր են ստանում Իրանից։ Նրանք աշխարհում շատ ընկերներ չունեն և փորձում են ամեն ինչ անել, որպեսզի օգտվեն իրենց ունեցած ընկերների ծառայություններից: Ռուսաստանը բացարձակապես մեկուսացված է համաշխարհային բեմում։ Նրանք կրկին ստիպված էին ապավինել այնպիսի երկրների, ինչպիսիք են Հյուսիսային Կորեան և Իրանը»: