Միջազգային

Թուրքիան ողջունել է Պաղեստինի պետությունը ճանաչելու՝ Երևանի որոշումը

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Պաղեստինի պետությունը ճանաչելու՝ Հայաստանի որոշումը

«Մենք ողջունում ենք Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը՝ հետևելով այնպիսի երկրների, ինչպիսիք են Իսպանիան, Իռլանդիան, Նորվեգիան և Սլովենիան։

Թուրքիան շարունակելու է իր ջանքերը, որպեսզի ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը»,- ասված է գերատեսչության X-ի միկրոբլոգով տարածված հայտարարության մեջ։