Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հրամանագիր է ստորագրել Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու մասին. այս մասին Սանդուն տեղեկացրել է X-ի իր միկրոբլոգում։
«Այսօր ստորագրել եմ Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների մեկնարկի մասին հրամանագիրը:
ԵՄ-ին անդամակցելը մեր ճանապարհն է դեպի խաղաղություն, բարգավաճում և ավելի լավ կյանք բոլոր քաղաքացիների համար:
Մեր պատվիրակությանը մաղթում եմ ամենայն հաջողություն հաջորդ շաբաթ Լյուքսեմբուրգում բանակցությունների պաշտոնական մեկնարկի կապակցությամբ»,- հայտնել է նա: