Միացյալ Թագավորության ոստիկանությունը ձերբակալել է Just Stop Oil բնապահպանական շարժման երկու ակտիվիստի, որոնք նարնջագույն ներկ են ցողել մասնավոր ինքնաթիռների վրա։ Միջադեպը տեղի է ունեցել Լոնդոնի «Ստանսթեդ» օդանավակայանում, որտեղ մինչ այդ վայրէջք էր կատարել ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի ինքնաթիռը:
«Իրավախախտները ձերբակալվել են հակաիրավական վնաս հասցնելու և ազգային ենթակառուցվածքի օգտագործմանը և աշխատանքին միջամտելու կասկածանքով»,- հայտնում է գերատեսչությունը: Նաև նշվում է, որ օդանավակայանն աշխատում է բնականոն ռեժիմով:
Just Stop Oil բնապահպանական շարժման ակտիվիստներն արդեն մի քանի տարի բողոքի ակցիաներ են անցկացնում՝ հանդես գալով նավթի և գազի արդյունահանումը դադարեցնելու օգտին: