ՌԴ ԱԳ փոխնախարար Եվգենի Իվանովը հայտարարել է, թե ակնկալում են առաջիկայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացել Կապանում։
«Հայաստանում ու Մալդիվներում գլխավոր հյուպատոսություն բացելու կարգադրություններ են արվել։ Այժմ Ինդոնեզիայի Բալի կղզում կբացվի գլխավոր հյուպատոսություն։ Այդ ուղղությամբ հիմա աշխատում ենք։ Ընդհանուր առմամբ, դա բավական մեծ կազմակերպչա-տեխնիկական աշխատանք է»,- նշել է փոխնախարարը։
Հայաստանում գլխավոր հյուպատոսության բացման մոտավոր ժամկետների մասին ճշտող հարցին ի պատասխան՝ դիվանագետն ասել է, որ այն սպասվում է «մոտ ժամանակներս»․ «Ակնկալում ենք մինչև տարեվերջ», - հավելել է նա։