Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն կդառնա ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը. այս մասին գրում է Politico-ն։
Ըստ պարբերականի՝ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ռյուտեի թեկնածության հետ համաձայնել է դաշինքի 32 անդամ։
Երեքշաբթի նրա թեկնածությունը հաստատեցին Հունգարիան և Սլովակիան, իսկ հինգշաբթի Ռյուտտեին իր աջակցությունը հաստատեց Ռումինիան, որի նախագահ Կլաուս Յոհանիսը հանեց իր թեկնածությունը ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնում։