Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վալիևը Սերբիա է ժամանել Սերբիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միլան Մոիսիլովիչի հրավերով։
Նրանք քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները, մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։ Կայացել է նաև Վելիևի եւ Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի հանդիպումը։
Հանդիպմանը քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում երկկողմ համագործակցության հարցեր։