Միջազգային

Դարդանելի նեղուցը փակվել է անտառային հրդեհների պատճառով

Համաշխարհային ծովային նավիգացիայի համար առանցքային նշանակություն ունեցող Դարդանելի նեղուցը Թուրքիայում փակ է հյուսիս-հարավ երթևեկության համար։ Պատճառը Թուրքիայի Չանաքքալե նահանգում բռնկված անտառային հրդեհներն ու դրանց հետևանքով ծխի աճն ու տեսանելիության նվազումն է։