Միջազգային

Ավարտվել են Պուտին-Կիմ բանակցությունները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջև պատվիրակությունների մասնակցությամբ բանակցություններն ավարտվել են մոտ մեկուկես ժամ առաջ։

Հանդիպմանը ԿԺԴՀ ղեկավարը նշել է Ռուսաստանի դերն աշխարհում և լիակատար աջակցություն հայտնել պատերազմում։ Ռուսաստանի ղեկավարն իր հերթին նշել է, որ Մոսկվան բարձր է գնահատում Փհենյանի հետևողական և մշտական ​​աջակցությունը, այդ թվում՝ ուկրաինական ուղղությամբ։