Միջազգային

«Մենք չենք հրաժարվում Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունից». Զախարովա

Մարիա Զախարովան մեկնաբանել է Ռուսաստանի ու Հայաստանի միջև ռազմատեխնիական համագործակցության մասին հարցը․ 

«Ինչ մնում է Ռուսաստանի ու Հայաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությանը, դրանք շարունակվում են համապատասխան մարմինների միջև։ Մենք դրանցից չենք հրաժարվել, դրանք շարունակվում են, և չենք տեսել նաև խնդիրներ կամ դժգոհություններ հակառակ կողմից», - հավելել է Զախարովան։