Սաուդյան Արաբիայում մահմեդականների Մեքքա (Հաջ) ուխտագնացության ժամանակ մահացել է 577 ուխտավոր, գրում է Associated France Press-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Գործակալության տվյալներով՝ նրանցից 323-ը Եգիպտոսի քաղաքացիներ են եղել, ովքեր մահացել են քաղաքում շոգից առաջացած հիվանդություններից։ Եվս 60 մահացածներ եղել են հորդանանցիներ (Հորդանանի իշխանությունները հայտարարել են 41 զոհվածի մասին)։