Հարավկորեական Hyundai Rotem կորպորացիան ծրագրում է Լեհաստանի հետ լրացուցիչ համաձայնագիր կնքել K2 տանկերի նոր խմբաքանակների մատակարարման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Կորեայի պաշտպանության ձեռքբերման ծրագրերի վարչության (DAPA) ղեկավար Սեոկ Յունգ Գունը։
2022 թվականի հուլիսին Լեհաստանը և Հարավային Կորեան կնքեցին շրջանակային համաձայնագիր «Hyundai Rotem» կորպորացիայի կողմից արտադրված մոտ 1000 K2 տանկի մատակարարման համար։ Նույն թվականի օգոստոսին կնքվեց ավելի քան 3 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր, որով «Hyundai Rotem»-ը պարտավորվում էր Լեհաստանին մատակարարել առաջին 180 տանկը։