Միջազգային

Գազայի հատվածում 1 մլն մարդ է տեղահանվել

Մոտ 1 միլիոն պաղեստինցի բռնի տեղահանվել է Գազայի հատվածում այն ​​բանից հետո, երբ Իսրայելը մայիսին ակտիվացրել է իր գործողությունները Ռաֆահում: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը՝ ներկայացնելով Ժնևում բացված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 56-րդ նստաշրջանը։